Tuesday, March 29, 2011

Անակնկալ ռազբոյնիկը

Այսօր Երևանի Նոր Նորք համայքում գտնվող Կոնվերս բանկի մասնաճյուղերց մեկում տեղի է ունեցել զինված հարձակում:Դիմակով մի անձ ներխուժել է բանկ,զենքով սպառնացել,այնուհետև վիրավորել է անվտանգության աշխատակիցներից մեկին:Հետաքրքիրն այն է,որ անվտանգության աշխատակիցը այդ պահին զանգահարելով անվտանգության բաժնի պետին անակնկալի է եկել`լսելով բջջային զանգը հենց դիմակով հանցագործի գրպանից:Եվ այդ վիճակում նա հանում է հանցագործի դիմակը,և ինչ`դա բանկի անվտանգության բաժնի պետն էր:Ինչպիսի դեպքերի զարգացում,կարծես այսօրվա մեր դեպքը  դրվագ լիներ մեր հայկական սերիալների սցենարից:
Վարդան

Sunday, March 27, 2011

ժպտացեք կյանքին և նա էլ անպայման ի պատասխան ձեզ կժպտա:

Բոլորն են երազում լինել երջանիկ մարդ,բայց քչերն են քայլում երազանքին ընդառաջ:Չգիտես ինչու մենք մեր առաջ դրել ենք բազմաթիվ պայմաններ,որոնց առկայության դեպքում միայն մեզ կհամարենք երջանիկ,իսկ ով է ասում,որ միայն այդ դեպքում ես երջանիկ.........Սակայն երջանկությունը ամենևին էլ հորինվածք չէ,այն միշտ ուղելցում է մեզ ողջ կյանքի ընթացքում,ուղղակի մենք ենք ,որ նրան չենք նկատում:
Երջանկությանը խանգարում են նաև ֆիլմերը,հաղորդումները,քաղաքական հոդվածները և այլն.դիտելով որևէ ֆիլմ մենք մեխանիկորեն մեզ պատկերացնում ենք այս կամ այն հերոսի փոխարեն,ֆիլմը ավարտվելուն պես մենք սկսում ենք մտածել,սպասում ենք ,որ ֆիլմերի`մեծ մասամբ հորինված իրադարձությունը կկատարվեն նաև մեզ հետ ու մենք սկսում ենք ապրել` սպասելով ինչ որ հրաշքների և ճակատագրական պահերի,որոնք միայն ֆիլմերում և գրքերում են,իսկ ռեալ կյանքը բոլորովին այլ է և պետք չէ հեռանալ դրանից և ապրել երազանքների աշխարում:
Երջանիկ լինելու համար բավական է գնահատել ունեցածը ու ուրախանալ դրանով,միշտ կյանքից ակնկալեք լավը,դե,իհարկե,այս ամենը համեմեք ժպիտով,դուք ժպտացեք կյանքին նա ել անպայման ի պատասխան ձեզ կժպտա,մեկ էլ մի խորհուրդ,`հաճախ կերեք շոկոլադ.այն ազդում է ուղեղի ուրախության կենտրոնների վրա:
Այսքան պարզ խորհուրդներ մնում է միայն ցանկանալ ու տեսնել այն փոքրիկ ուրախությունը,որը թաքնված է թվացյալ ու խճճված վատ իրադարձությունների ետևում:

Մի ուրիշի բալիկը

Մեր օրերում կան բազմաթիվ նորաստեղծ ընտանիքներ որոնք ինչ-ինչ պատճառներով բալիկ չեն ունենում,բայց նրանցից քչերն են դիմում երեխա որդեգրելու խենթ,ռիսկային ու բավականին պատասխանատու քայլին:Դա սովորաբար բացատրվում է այսպես"Ինչ իմանաս ում երեխան է,բա գենետիկան"և այսպես շարունակ.......բա ինչպես վարվել..........
Իհարկե,բայցերով ու բաորներով վողողված է մեր կյանքը,բայց չէ որ այս անպատասխան հարցերի պատճառով մենք կորցնում ենք այն հաճելի պահերը,որ կապրենք մեր բալիկի հետ,երբ տունը կլցվի երեխայի ձայնով ու կլինի մեկը ով կասի "Մամա":
Գիտեք ,իհարկե,ռիսկը մեծ է,բայց միևնույն ժամանակ շատ հնարավոր է ,որ հենց ձեր երեխան էլ լինի որևէ պրոբլեմով.գենետիկայի դեմ ոչինչ չես անի և չես էլ իմանա ինչ գեն է փոքրիկիտ մոտ գերակշռում,բացի այդ էլ ծագում են բազմարիվ խնդիրներ հղիուրյան ընթացքում և ինչ հետեվանքների դա կարող է բերել ևս հայտնի չէ,այնպես որ սեփական երեխայիտ հարցում էլ վստահ չես կարող լինել:Բացի այդ հիմա բավականին զարգացած է բժշկությունը,որն էլ կօգնի խուսապել ուրիշի երեղայի գենետիկ խնդիրներց :Եվ այսպիսով ինչու չդիմել ռիսկի ու տուն չբերել մի ուրիշի բալիկին:Բացի այդ ամեն պահ կանցնի երբ գրկեք նրան.........Արդեն կանհետանան "Բայցերը",իսկ երբ լսեք նրա փոքրիկ բերանից "Մամա"բառը կմոռանաք,որ որոշել էիք փոքրիկին պատմել ճշմարտությունը ու հավերժ կլռեք...............Միևնույն ժամանակ կունենք լիարժեք ու երջանիկ ընտանիք:

ARARAT լեգենդար կոնյակներ....

   Արարատ լեգենդար կոնյակները ինքնին լեգենդ են,որոնք համարվում են Հայաստանի ոգին,նրա մշակույթը,պատմական ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:Եվ այսօր էլ` պահպանելով լեգենդար խմիչքի արտադրության 125-ամյա ավանդույթները, Արարատ կոնյակը հանդիսանում է Հայաստանի խորդանիշներից մեկը:
   1887-ին Երևանում Ներսես Թաիրյանը հիմնադրեց կոնյակի արտադրությունը:1989-ին գործարանը վաճառվեց ազգությամբ ռուս, արդյունաբերող Նիկոլայ Շուստովին,որով և սկիզբ դրվեց կոնյակի արտադրության նոր ժամանակաշրջանին,հայկական կոնյակները սկսեցին մատակարարվել ռուսական կայսերական արքունիք:
   Նաև կա մի հետաքրքիր պատմություն կոնյակի տարածման հետ կապված: Շուստովը հավաքում է մի խումբ երիտասարդ և բարետես արտաքինով զույգերի,որոնց սովորոցնում է արստոկրատ պահելաձև թե' խոսելու,թե' կեցվածքի տեսանկյունից: Այնուհետև նրանց ուղղարկում է Եվրոպա` շրջագայության: Այնտեղ նրանք այցելում էին թակնարժեք ռեստորաններ  և ուտեստի հետ միասին պատվիրում էին հայկական Արարատ կոնյակ և այդ միջոցով բարձրացնում կոնյակի վարկանիշը,որն էլ իր հերթին Եվրոպայից բերեց մեծաքանակ պատվերներ:
   1998-ին նշանավորվում է կոնյակի բացառիկ անզուգական որակի և արտադրության առավել բարձր ցուցանիշների արձանագրմամբ,ինչի վկայությունն են հանդիսանում 1900-ին Փարիզում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսում հայկական արտադրանքի ստացած  Գրանտ Պրի մրցանակը և բարձր գնահատականը:
    1920-ին Հայաստանում գինու և օղու գործարանների պետականացման ծրագրերի շրջանակներում առաջինը պետականացվեց այս գործարանը:
1953-ին կոնյակի արտադրությունը տեղափոխվեց նոր շենք` կրելով նոր.<<Երևանի կոնյակի գործարան>>անվանումը:
    1993-ին խորդային միության փլուզմանը հաջորդած տարիների ընթացքում հայկական կոնյակի հեղինակությունը տուժեց`այդ ժամանակաշրջանում շուկայում առկա մեծաքանակ և էժանագին կեղծված արտադրանքի պատճառով:
    1999-ին Երևանի կոնյակի գործարանը դարձավ Ֆրանսիական <<Պեռնո Ռիկար>> խմբի անդամ` սկիզբ դնելով փոխշահավետ համագործակցությանը:
     2008-ից ամեն տարի արտադրական ու տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման համար Երևանի կոնյակի գործարանը իրականացնում է շուրջ 5մլն դոլարի ներդրում:
Վարդան 

Thursday, March 24, 2011

Մեր օրյա սրամիտներ...

Երբ շատերիս դաստիարակելիս մեր ծնողները մեզ սովորոցնում էին,որ գումար վաստակելու լավագույն միջոցը "Գրիչն է"այսինքն ասելե թե կրթությունը,սակայն,արի ու տես,որ ոչ բոլոր ծնողներն են դաստիարակել այս սկզբունքով:Օրինակ մարդիկ են հանդիպում,որոնք սրամտորեն կարողանում են աննկատ գումար վաստակել:
Դուք տեսել եք արդյոք մայրուղիներում`վառելիքը սպառված մեքենաների վարորդների,որոնք վառելիք են խնդրում`մեզ հիշեցնելով մարդկային գործոնի կարևորությունը,ուստի դուք էլ ցանկության դեպքում օգնում եք տհաճ իրավիճակում հայտնված վարորդին:Առաջին հայացքից շատ նորմալ երևույթ,սակայն եթե դուք հեռվից հետևեք այդ վարորդին,ապա կհասկանաք,որ ընկել եք թակարդը և ոչ առաջրնն եք,ոչ էլ վերջինը,այնուհետև այդ նույն վարորդը, հեշտությամբ իրացնելով վառելիքը էժան գնով, վաստակում է իր օրվա ապրուստը:Նաև գոյություն ունեն այնպիսի մարդիկ ովքեր  դրսում մոտենում են ասում,թե իրենք պետք է գնան ինչ-որ հեռավոր շրջան և գումար չունեն,խնդրելով գումար և որպես գումարի փոխանակման միջոց արաջարկում խոսել իրենց բջջայինով, ուստի  մեզանից շատերը վստահելով տալիս են այդ գումարը ,պակաս չեն նաև գումար ոչ թե խնդրող այլ նույնիսկ պահանջող տատիները,ովքեր հանդիպում են բուհական տարացքներում ,նույնիսկ հասցրել են մականեւններ ձեռք բերել մեկի անունը "Եվրո "է մյուսինը"Թառլան" և այսպես կարելի է թվարկել:Չնայած այս ամենին հույս է ծագում,որ մի օր այս ամենը կմնա անցյալում և մարդկանց սոցիալական վիճակը կբարելավվի:
Վարդան

Tuesday, March 22, 2011

Ֆուտբոլային մեկնաբան թե զազրախոս:

Բարև ֆուտբոլ սիրող` ինչու չէ նաև չսիրող հասարակություն:
Ֆուտբոլ նայել կարելի է երկու եղանակով կա’մ անմիջապես մարզադաշտից, կա’մ վատագույն դեպքում հեռուստացույցով:
Եթե դուք որոշել եք դիտել հեռուստացույցով, ապա ձեզ խորհուրդ կտամ զինվել համբերությամբ: Այս պահին ձեզ մոտ մի հարց է առաջանում`ինչու?, կասեմ հետևյալը:
ՀՀ ֆուտբոլում կա թերություն` դա ֆուտբոլային մեկնաբանությունն է, եթե դուք օրինակ չգիտեք թե Բենզեման ինչու հայտավորված չէ հիմնական կազմում, ապա ուշադրություն դարձրեք տվյալ մեկնաբանի մեկնաբանություններին և ձեզ մոտ կարծիք կստեղծվի, թե դուք ինչ որ սոցիալական հաղորդում եք դիտում, կամ գուշակի հետ եք կապնվել: Ցավալի է,բայց փաստ: Եթե տվյալ մեկնաբանը, ասենք, Բարսելոնայի երկրպագու է , և դուք դիտում եքԲարսելոնա – Բավարիա հանդիպումը, առաջիկա 20 րոպեների ընթացքում, նա կաշխատի չեզոք պահել իրեն, սակայն Բավարիայի դարպասի գրավվումից հետո, նա կսկսի ձեզ համոզել, որ հաղթանակը Բարսաինն է:
Մի հետաքրքիր բան էլ ասեմ, վերջը չհասկացա Օզիլ է, թե Էզիլ, քանի որ մի “գրագետ”մեկնաբան ասում է օզիլ, մյուսը էզիլ, չի բացառվում, որ մեկն էլ ասի զիլ,, ապա մազ,ինչու չե նաև կամազ:
Մեկնաբաններ են հանդիպում, որոնք խոսում են ամենինչից, բացի ֆուտբոլից, իհարկե, կարելի է խոսել տարբեր բաներից, բայց ոչ վտանգավոր գրոհի ժամանակ, միգուցե այդ ժամանակ Ռոնալդուն չդառնա Հիգուային և մրցավարն էլխաղից դուրս չհայտնվի:
Ցավալի այն մարդկանց վիճակը, ովքեր ականատեսն են եղել նման թյուրիմացության:
90րոպեներում շատ մեկնաբաններ կհասցնեն ելևէջներով խեղաթյուրեն ձեր նյարդերը, ապա նաև իրենցը, այն մտքից, թե ինչու է պարտվում իրենց սիրելի ակումբը:
Եթե այսքանը ասացի կցանկանայի նաև հիշեցնել միքանի օրից կայանալիք Հայաստան – Ռուսաստան հանդիպման մասին, Կոչ անելով բոլորին հնարավորության դեքում ներկա գտնվել այդ հանդիպմանը:
Դե իհարկե չեմ կարող նաև անտեսել մեզ` երկրպագուներիս, որ  ՀՀ հավաքականի պարտության դեպքում մեկ է կասենք. “Սուդիան առած էր, խաղն էլ ծախած”
Վարդան

Մեր ապագան լավատեսի աչքերով...

Բարի գալուստ հարգելի ընթերցողներ:Առաջին գրառումս կուզենայի նվիրել բլոգի անվանմանը:Շատ հոգեբաններ հավատացնում են,որ ցանկացած գործի կամ նպատակի հաջողության մեծ մասը գալիս է լավատեսությունից:Մեր առօրյա կյանքում շատ քիչ մարդկանց մեջ կա լավատեսության ցանկությունը,ուստի այս բլոգի միջոցով կուզենայի շատերի ուշադրությունը գրավեի դեպի լավատեսության գաղափարը:Մենք բոլորս էլ կյանքում հանդիպում ենք տհաճ իրավիճակների,դժվարությունների որոնցից խուսափելը անհնար է,բայց կարելի է մեղմացնել այս ամենը լավատեսի աչքերով:Այս բլոգում տեղ կգտնեն առօրյայում հանդիպող պրոբլեմների,հետաքրքիր լուրերի բարձրաձայնումը և քնարկումը;ԵՂԵՔ ԼԱՎԱՏԵՍ...................................................................................................
Վարդան