Tuesday, March 22, 2011

Ֆուտբոլային մեկնաբան թե զազրախոս:

Բարև ֆուտբոլ սիրող` ինչու չէ նաև չսիրող հասարակություն:
Ֆուտբոլ նայել կարելի է երկու եղանակով կա’մ անմիջապես մարզադաշտից, կա’մ վատագույն դեպքում հեռուստացույցով:
Եթե դուք որոշել եք դիտել հեռուստացույցով, ապա ձեզ խորհուրդ կտամ զինվել համբերությամբ: Այս պահին ձեզ մոտ մի հարց է առաջանում`ինչու?, կասեմ հետևյալը:
ՀՀ ֆուտբոլում կա թերություն` դա ֆուտբոլային մեկնաբանությունն է, եթե դուք օրինակ չգիտեք թե Բենզեման ինչու հայտավորված չէ հիմնական կազմում, ապա ուշադրություն դարձրեք տվյալ մեկնաբանի մեկնաբանություններին և ձեզ մոտ կարծիք կստեղծվի, թե դուք ինչ որ սոցիալական հաղորդում եք դիտում, կամ գուշակի հետ եք կապնվել: Ցավալի է,բայց փաստ: Եթե տվյալ մեկնաբանը, ասենք, Բարսելոնայի երկրպագու է , և դուք դիտում եքԲարսելոնա – Բավարիա հանդիպումը, առաջիկա 20 րոպեների ընթացքում, նա կաշխատի չեզոք պահել իրեն, սակայն Բավարիայի դարպասի գրավվումից հետո, նա կսկսի ձեզ համոզել, որ հաղթանակը Բարսաինն է:
Մի հետաքրքիր բան էլ ասեմ, վերջը չհասկացա Օզիլ է, թե Էզիլ, քանի որ մի “գրագետ”մեկնաբան ասում է օզիլ, մյուսը էզիլ, չի բացառվում, որ մեկն էլ ասի զիլ,, ապա մազ,ինչու չե նաև կամազ:
Մեկնաբաններ են հանդիպում, որոնք խոսում են ամենինչից, բացի ֆուտբոլից, իհարկե, կարելի է խոսել տարբեր բաներից, բայց ոչ վտանգավոր գրոհի ժամանակ, միգուցե այդ ժամանակ Ռոնալդուն չդառնա Հիգուային և մրցավարն էլխաղից դուրս չհայտնվի:
Ցավալի այն մարդկանց վիճակը, ովքեր ականատեսն են եղել նման թյուրիմացության:
90րոպեներում շատ մեկնաբաններ կհասցնեն ելևէջներով խեղաթյուրեն ձեր նյարդերը, ապա նաև իրենցը, այն մտքից, թե ինչու է պարտվում իրենց սիրելի ակումբը:
Եթե այսքանը ասացի կցանկանայի նաև հիշեցնել միքանի օրից կայանալիք Հայաստան – Ռուսաստան հանդիպման մասին, Կոչ անելով բոլորին հնարավորության դեքում ներկա գտնվել այդ հանդիպմանը:
Դե իհարկե չեմ կարող նաև անտեսել մեզ` երկրպագուներիս, որ  ՀՀ հավաքականի պարտության դեպքում մեկ է կասենք. “Սուդիան առած էր, խաղն էլ ծախած”
Վարդան

1 comment: