Sunday, March 27, 2011

ժպտացեք կյանքին և նա էլ անպայման ի պատասխան ձեզ կժպտա:

Բոլորն են երազում լինել երջանիկ մարդ,բայց քչերն են քայլում երազանքին ընդառաջ:Չգիտես ինչու մենք մեր առաջ դրել ենք բազմաթիվ պայմաններ,որոնց առկայության դեպքում միայն մեզ կհամարենք երջանիկ,իսկ ով է ասում,որ միայն այդ դեպքում ես երջանիկ.........Սակայն երջանկությունը ամենևին էլ հորինվածք չէ,այն միշտ ուղելցում է մեզ ողջ կյանքի ընթացքում,ուղղակի մենք ենք ,որ նրան չենք նկատում:
Երջանկությանը խանգարում են նաև ֆիլմերը,հաղորդումները,քաղաքական հոդվածները և այլն.դիտելով որևէ ֆիլմ մենք մեխանիկորեն մեզ պատկերացնում ենք այս կամ այն հերոսի փոխարեն,ֆիլմը ավարտվելուն պես մենք սկսում ենք մտածել,սպասում ենք ,որ ֆիլմերի`մեծ մասամբ հորինված իրադարձությունը կկատարվեն նաև մեզ հետ ու մենք սկսում ենք ապրել` սպասելով ինչ որ հրաշքների և ճակատագրական պահերի,որոնք միայն ֆիլմերում և գրքերում են,իսկ ռեալ կյանքը բոլորովին այլ է և պետք չէ հեռանալ դրանից և ապրել երազանքների աշխարում:
Երջանիկ լինելու համար բավական է գնահատել ունեցածը ու ուրախանալ դրանով,միշտ կյանքից ակնկալեք լավը,դե,իհարկե,այս ամենը համեմեք ժպիտով,դուք ժպտացեք կյանքին նա ել անպայման ի պատասխան ձեզ կժպտա,մեկ էլ մի խորհուրդ,`հաճախ կերեք շոկոլադ.այն ազդում է ուղեղի ուրախության կենտրոնների վրա:
Այսքան պարզ խորհուրդներ մնում է միայն ցանկանալ ու տեսնել այն փոքրիկ ուրախությունը,որը թաքնված է թվացյալ ու խճճված վատ իրադարձությունների ետևում:

No comments:

Post a Comment