Thursday, March 24, 2011

Մեր օրյա սրամիտներ...

Երբ շատերիս դաստիարակելիս մեր ծնողները մեզ սովորոցնում էին,որ գումար վաստակելու լավագույն միջոցը "Գրիչն է"այսինքն ասելե թե կրթությունը,սակայն,արի ու տես,որ ոչ բոլոր ծնողներն են դաստիարակել այս սկզբունքով:Օրինակ մարդիկ են հանդիպում,որոնք սրամտորեն կարողանում են աննկատ գումար վաստակել:
Դուք տեսել եք արդյոք մայրուղիներում`վառելիքը սպառված մեքենաների վարորդների,որոնք վառելիք են խնդրում`մեզ հիշեցնելով մարդկային գործոնի կարևորությունը,ուստի դուք էլ ցանկության դեպքում օգնում եք տհաճ իրավիճակում հայտնված վարորդին:Առաջին հայացքից շատ նորմալ երևույթ,սակայն եթե դուք հեռվից հետևեք այդ վարորդին,ապա կհասկանաք,որ ընկել եք թակարդը և ոչ առաջրնն եք,ոչ էլ վերջինը,այնուհետև այդ նույն վարորդը, հեշտությամբ իրացնելով վառելիքը էժան գնով, վաստակում է իր օրվա ապրուստը:Նաև գոյություն ունեն այնպիսի մարդիկ ովքեր  դրսում մոտենում են ասում,թե իրենք պետք է գնան ինչ-որ հեռավոր շրջան և գումար չունեն,խնդրելով գումար և որպես գումարի փոխանակման միջոց արաջարկում խոսել իրենց բջջայինով, ուստի  մեզանից շատերը վստահելով տալիս են այդ գումարը ,պակաս չեն նաև գումար ոչ թե խնդրող այլ նույնիսկ պահանջող տատիները,ովքեր հանդիպում են բուհական տարացքներում ,նույնիսկ հասցրել են մականեւններ ձեռք բերել մեկի անունը "Եվրո "է մյուսինը"Թառլան" և այսպես կարելի է թվարկել:Չնայած այս ամենին հույս է ծագում,որ մի օր այս ամենը կմնա անցյալում և մարդկանց սոցիալական վիճակը կբարելավվի:
Վարդան

No comments:

Post a Comment