Thursday, April 28, 2011

Սեր թե քիմիա


Սերը մեծամասամբ ղեկավարում է մեզ,ուրվագծում է մեր ապագան:Մարդիկ ապրում են սիրո համար,և մահանում` հանուն սիրո:Բոլորս էլ ուզում ենք սիրել և սիրված լինենլ:Եթե պատահական մեկին հարցնես թե որն է սերը, ապա նա կասի,որ դա անբացարրելի զգացմունք է,ուստի փորձենք բացատրել գիտության միջոցով:
   Գիտությունը,որը ուիսումնասիրում է սիրո բնույթը հայտնաբերել է ահռելի փոփոխություններ,որոնք տեղի են ունենում սիրահարված մարդկանց մոտ:Մարդաբան,պրոֆեսոր Հելեն Ֆիշերն իր ողջ կյանքը նվիրել է սիրահարված մարդկանց ուղեղը ուսումնասիրելուն`փորձելով բացահայտել սերը գիտական տեսանկյունից և հանգել է այն եզրակացության,որ սերը քիմիա է:Ֆիշերը տարիներ շարունակ ուսումնասիրել է իրար խենթ սիրող զույգերի,սիրո հարցում մերժված մարդկանց,երկար համատեղ կյանքով ապրող զույգերի ուղեղները:ԵՎ  երբ նրանց ցույց են տվել իրենց սիրելի անձնաորությունների նկարները նրանց ուղեղում քիմիական ռեակցիաներ են նկատվել,սակայն Ֆիշերն ասում է,որ սերը չի կարելի լիովին քիմիա համարել:Քիմիական պրոցեսը առաջանում է այն պահին,երբ ուղեղը սիրո մասին ազդակներ է ստանում,բայց մենք դրա մասին չենք էլ մտածում,քանի որ այդ ժամանակ տարված ենք լինում միայն սիրած անձնաորությամբ:Այդ ուսումնասիրությունների ժամանակ մասնակիցներին հարցրել էին արդյոք նրանք հանուն իրենց սիրելիի կզոհաբերրեն իրենց կյանքը,և պատասխանը եղել է կտրուկ`այո:Ֆիշերը պնդում է,որ սերն ավելի ուժեղ է քան ինտիմ հարաբերությունները,քանզի եթե ձեզ մերժեն ինտիմ հարաբերությունում դուք դեպրեսիայի մեջ չեք ընկնի և ոչ էլ ինքնասպան կլինեք,սակայն սիրո համար ինքնասպանությունները լինում են ողջ աշխարհում:
   Սերը կարելի է առանձնացնել 3 հոգեբանական վիճակի`տենչանք,ռոմանտիկ սեր և կապվածություն:Առաջինի դեպքում մարդը փնտրում է զուգընկեր և կենտրոնանում է մի քանի հոգու վրա:Ռոմանտիկ սիրո դեպքում սիրած անձնաորությունը դառնում է մեզ համար աշխարհում ամենակարևոր էակը,որի շուրջ կարծես պտտվում է ողջ տիեզերքը:Սիրո այս տեսակը տևում է 18 ամսից մինչև 3 տարի:Կախվածությունը կարող է լինել ամենաերկարատևը.այն ավելի հանգիստ սեր է,որը անհրաժեշտ է ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու համար:
   Սիրեք միմանց քանզի սերն է որ կփրկի աշխարհը:

Saturday, April 23, 2011

Լռության արդյունքը......

   1800-ական թվականներ:Հայոց ազգին բաժին հասավ մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործություններից մեկը:Քոչվոր թուրքերի քմահաճույքով որոշվեց ամբողջ մի ազգի ճակատագիր:Սկսած համիդյան ջարդերից <<Պան թուրքիզմ>>գաղափարհախոսությունից առայսօր:Սակայն ամենաարյունալի դեպքերը տեղի ունեցան Օսմանյան կայսրության օրոք:
  <<Պան թուրքիզմ>>հենց այս գաղափարհախոսության շրջանակներում տեղի ունեցավ հայերի համատարած կոտորածը:Այս գաղափարհախոսության նպատակն էր ստեղծել մեկ թուրքական պետություն,սակայն առանց հայերի:
   Ովքեր կայսրությունում ունեին բարձր դիրք:Նրանք պաշտոնյաներ էին,գործարարներ,առևտրականներ և այլն:Կոտորվեց ամբողջ մի ազգ,ամբողջ մի մշակույթ և ժառանգություն:
   Չնայած այդ ամենի նրանց չհաջողվեց իրագործել իրենց վաղեմի երազանքը,շնորհիվ մեր հայ ազգի նվիրյալ զավակների,որոնց ենք պարտական մեր այսօրվա պետականությամբ և հզորությամբ:
   Զարմանալի է,բայց մինչև օրս շատ պետություններ չեն էլ ճանաչել հայերի ցեղասպանությունը և չեն էլ գիտակցում,որ լռությունը նոր հանցանքներ է գործում:Մինչև օրս Թուրքիան շարունակում է ցեղասպանություն իրականացնել`դրա վառ օրինակն էր<<Ակոս>>թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
Նաև համոզված եմ ,որ լրության արդյունք Էր Հոլոքոստը:Հենց այդպիսի դաժան արարքները մեր կյանքը վերածում են կատարյալ քաոսի:
Թուրքիան ուզում է ներկայացնել,իբր,ժողովարավարական պետություն  է ,բայց նրա գործողությունները այլ բան են վկայում:
Ես չեմ կարող պատկերացնել մի պետություն Եվրոմիությունում,որը չի ուզում ընդունել պատմությունը և իր իսկ ձեռքով շարունակում արշավել:Բոլորս էլ պարտավոր ենք խոսել ճշմարտությունը, ընդունել եղածը  անկախ դրա բարդությունից:Խոսել և բարձրաձայնել  հայոց հարցը և միայն այդ դեպքում միգուցե Թուրքիան որոշի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը,իսկ որպեսզի այն ճանաչվի աշխարհով մեկ նախևառաջ պետք է հզերացնել հայոց պետականությունը ,բարձրացնել հայի գործոնը և այդ ամենի շնորհիվ աշխարհը կճանաչի ցեղասպանությունը:

Wednesday, April 13, 2011

Չաղ ու բախտավոր

Կյանքում պատահում են տարբեր մտածելակերպի,տարբեր աշխարհհայացքի տեր անձնավորություններ:Մեկը ձգտում է իր աշխատանքում հասնել առավելագույն արդյունքի,մյուսը գրավել ավելի բարձր դիրք և լինել հարուստ ու անհոգ:Առաջին հայացքից այդ ամենը շատ գրավիչ է թվում,բայց արի ու տես,որ հարուստ լինելը այդքան էլ օգտակար չէ առողջությանը:
   Շատերիս ծանոթ կլինի այս արտահայտությունը.<<Մարդ կա ապրում է ուտելու համար,մարդ էլ կա ուտում է ապրելու համար>>:Նրանք ովքեր հետևում են առաջին պայմանին դառնում են խորովածագետներ,քյաբաբագետներ.....,մարդիկ էլ կան որոնք նույնիսկ այդ ասպարեզում դոկտորական կոչում են ունենում:
   Լավ մեկը լինի հարց տա.
-Դուք ձեզ չեք խղճում,ախր այդքան ուտել չի լինի:
   Նաև այս հետաքրքիր աշխարհում պակաս չեն այն երիտասարդները,ովքեր իրենց հոր դիզած հարստությունը քամուն են տալիս հնարավորինս արագ և <<արդյունավետ>>(Կյանքը ուրախ,ապրուստը ձրի):Մեկը խաղատնից պոկ չի գալիս ,մյուսը արդեն այդ հիվանդությունից բուժվել է ու դեռ չբուժված նոր հիվանդություն է ձեռք բերել ու այդպես շարունակ....:Հետո էլ զարթնում են մեկի պատի տակ ու հասկանում,որ կարելի է մի քիչ էլ իրենք իրենցը ստեղծեն,բայց բախտի անիվը արդեն նրանցից հույսը կորցրած է լինում:
   Ավարտեմ գրառումս հայտնի ասացվածքով.<<Ջրի բերած,ջրի տարած>>:

Tuesday, April 5, 2011

Հին ու նոր Երևանը...............

Արմյանսկայա փողոց 1907 թվականին,այժմ`Մ. Մաշտոցի պողոտա:
Տեսարան Շահումյանի,այժմ`Վ. Սարգսյան փողոցից,Նիկոլաևյան Ռուսական եկեղեցին Ստ. Շահումյանի հուշարձանի տեղում:1920-ական թթ.:
1.Տեսարան Լենինի անվան ,այժմ`հանրապետության հրապարակից:1920-30-ական թթ.:
2.Շուստովի կոնյակի և գինու գործարանը ,այժմ`<<Արարատ>>կոնյակի,գինու,օղու    կոմբինատ:1928թ.:
3.Երևանի հին շուկա  Ղանթարը Ս. Կիրովի անվան մանկական զբոսայգու տեղում:20-րդ դարի սկիզբ:
4.Տեսարան Նալբանդյան փողոցից:1931թ.:
Երևան հյուրանոցի շենքը Աբովյան փողոցում:1930-ական թթ.:
Տեսարան Նալբանդյան փողոցից:1930-ական թթ.:
Ստ. Շահումույանի անվան հրապարակ:1930-ական թթ.:
1.Սբ. Հռիպսիմեի անվան օրիորդաց գիմնազիայի շենքը Ամիրյան փողոցում:1920-ական թթ.:
2.Տեսարան Սվերդլովի,այժմ`Փավստոս  Բուզանդ փողոցից:1930-ական թթ.:
3.Ամիրյան  փողոցի սկզբնամասը<<Նաիրի>>կ/թ նախկին շենքը:1930-ական թթ.:
4.Շերբանինայի մասնավոր գիմնազիայի շենքը ,որը նաև հետագայում `Պիոներ տուն,Աբովյան
   փողոցում :1930-ական թթ.:
Աբովյան փողոց 1920-ական թթ.:
Պետթատրոնի շենքը 1918-1920թթ. այստեղ գործել է պառլամենտը,Շահումյան ,այժմ`Վ. Սարգսյանի փողոցում :1930-ական թթ.:
1.Խորասանյանների տունը Աբովյան փողոցում :1920-1930-ական թթ.:
2.Թիվ 1հիվանդանոցի շենքը Աբովյան փողոցում:1920-ական թթ.:
3.Քաղխորհրդի շենքը Մարքսի,այժմ`Մ. Խորենացի փողոցում:1932թ.:
4.Նահանգային վարչության շենքը,նաև կառավարության նստավայրը 1918-1920թթ.:Աբովյան
   այժմ`հանրապետության փողոցում,1920-1930-ական թթ.:

Երևան 2011թ.: