Գիտությունը,որը ուիսումնասիրում է սիրո բնույթը հայտնաբերել է ահռելի փոփոխություններ,որոնք տեղի են ունենում սիրահարված մարդկանց մոտ:Մարդաբան,պրոֆեսոր Հելեն Ֆիշերն իր ողջ կյանքը նվիրել է սիրահարված մարդկանց ուղեղը ուսումնասիրելուն`փորձելով բացահայտել սերը գիտական տեսանկյունից և հանգել է այն եզրակացության,որ սերը քիմիա է:Ֆիշերը տարիներ շարունակ ուսումնասիրել է իրար խենթ սիրող զույգերի,սիրո հարցում մերժված մարդկանց,երկար համատեղ կյանքով ապրող զույգերի ուղեղները:ԵՎ երբ նրանց ցույց են տվել իրենց սիրելի անձնաորությունների նկարները նրանց ուղեղում քիմիական ռեակցիաներ են նկատվել,սակայն Ֆիշերն ասում է,որ սերը չի կարելի լիովին քիմիա համարել:Քիմիական պրոցեսը առաջանում է այն պահին,երբ ուղեղը սիրո մասին ազդակներ է ստանում,բայց մենք դրա մասին չենք էլ մտածում,քանի որ այդ ժամանակ տարված ենք լինում միայն սիրած անձնաորությամբ:Այդ ուսումնասիրությունների ժամանակ մասնակիցներին հարցրել էին արդյոք նրանք հանուն իրենց սիրելիի կզոհաբերրեն իրենց կյանքը,և պատասխանը եղել է կտրուկ`այո:Ֆիշերը պնդում է,որ սերն ավելի ուժեղ է քան ինտիմ հարաբերությունները,քանզի եթե ձեզ մերժեն ինտիմ հարաբերությունում դուք դեպրեսիայի մեջ չեք ընկնի և ոչ էլ ինքնասպան կլինեք,սակայն սիրո համար ինքնասպանությունները լինում են ողջ աշխարհում:
Սերը կարելի է առանձնացնել 3 հոգեբանական վիճակի`տենչանք,ռոմանտիկ սեր և կապվածություն:Առաջինի դեպքում մարդը փնտրում է զուգընկեր և կենտրոնանում է մի քանի հոգու վրա:Ռոմանտիկ սիրո դեպքում սիրած անձնաորությունը դառնում է մեզ համար աշխարհում ամենակարևոր էակը,որի շուրջ կարծես պտտվում է ողջ տիեզերքը:Սիրո այս տեսակը տևում է 18 ամսից մինչև 3 տարի:Կախվածությունը կարող է լինել ամենաերկարատևը.այն ավելի հանգիստ սեր է,որը անհրաժեշտ է ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու համար:
Սիրեք միմանց քանզի սերն է որ կփրկի աշխարհը:
սիրեք, բայց ժամանակի ընթացքում ռոմանտիկայից անցեք կախվածության, որ Ձեր սերը հավերժական լինի: :D
ReplyDelete(հետաքրքիր գրառում էր)