Sunday, March 27, 2011

ARARAT լեգենդար կոնյակներ....

   Արարատ լեգենդար կոնյակները ինքնին լեգենդ են,որոնք համարվում են Հայաստանի ոգին,նրա մշակույթը,պատմական ժառանգությունը և հայ վարպետների հմտությունը:Եվ այսօր էլ` պահպանելով լեգենդար խմիչքի արտադրության 125-ամյա ավանդույթները, Արարատ կոնյակը հանդիսանում է Հայաստանի խորդանիշներից մեկը:
   1887-ին Երևանում Ներսես Թաիրյանը հիմնադրեց կոնյակի արտադրությունը:1989-ին գործարանը վաճառվեց ազգությամբ ռուս, արդյունաբերող Նիկոլայ Շուստովին,որով և սկիզբ դրվեց կոնյակի արտադրության նոր ժամանակաշրջանին,հայկական կոնյակները սկսեցին մատակարարվել ռուսական կայսերական արքունիք:
   Նաև կա մի հետաքրքիր պատմություն կոնյակի տարածման հետ կապված: Շուստովը հավաքում է մի խումբ երիտասարդ և բարետես արտաքինով զույգերի,որոնց սովորոցնում է արստոկրատ պահելաձև թե' խոսելու,թե' կեցվածքի տեսանկյունից: Այնուհետև նրանց ուղղարկում է Եվրոպա` շրջագայության: Այնտեղ նրանք այցելում էին թակնարժեք ռեստորաններ  և ուտեստի հետ միասին պատվիրում էին հայկական Արարատ կոնյակ և այդ միջոցով բարձրացնում կոնյակի վարկանիշը,որն էլ իր հերթին Եվրոպայից բերեց մեծաքանակ պատվերներ:
   1998-ին նշանավորվում է կոնյակի բացառիկ անզուգական որակի և արտադրության առավել բարձր ցուցանիշների արձանագրմամբ,ինչի վկայությունն են հանդիսանում 1900-ին Փարիզում տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսում հայկական արտադրանքի ստացած  Գրանտ Պրի մրցանակը և բարձր գնահատականը:
    1920-ին Հայաստանում գինու և օղու գործարանների պետականացման ծրագրերի շրջանակներում առաջինը պետականացվեց այս գործարանը:
1953-ին կոնյակի արտադրությունը տեղափոխվեց նոր շենք` կրելով նոր.<<Երևանի կոնյակի գործարան>>անվանումը:
    1993-ին խորդային միության փլուզմանը հաջորդած տարիների ընթացքում հայկական կոնյակի հեղինակությունը տուժեց`այդ ժամանակաշրջանում շուկայում առկա մեծաքանակ և էժանագին կեղծված արտադրանքի պատճառով:
    1999-ին Երևանի կոնյակի գործարանը դարձավ Ֆրանսիական <<Պեռնո Ռիկար>> խմբի անդամ` սկիզբ դնելով փոխշահավետ համագործակցությանը:
     2008-ից ամեն տարի արտադրական ու տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման համար Երևանի կոնյակի գործարանը իրականացնում է շուրջ 5մլն դոլարի ներդրում:
Վարդան 

1 comment:

  1. Էն զույգերի պահը շատ դուրս էկավ, շատ օրիգինալ էր

    ReplyDelete