Saturday, April 23, 2011

Լռության արդյունքը......

   1800-ական թվականներ:Հայոց ազգին բաժին հասավ մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործություններից մեկը:Քոչվոր թուրքերի քմահաճույքով որոշվեց ամբողջ մի ազգի ճակատագիր:Սկսած համիդյան ջարդերից <<Պան թուրքիզմ>>գաղափարհախոսությունից առայսօր:Սակայն ամենաարյունալի դեպքերը տեղի ունեցան Օսմանյան կայսրության օրոք:
  <<Պան թուրքիզմ>>հենց այս գաղափարհախոսության շրջանակներում տեղի ունեցավ հայերի համատարած կոտորածը:Այս գաղափարհախոսության նպատակն էր ստեղծել մեկ թուրքական պետություն,սակայն առանց հայերի:
   Ովքեր կայսրությունում ունեին բարձր դիրք:Նրանք պաշտոնյաներ էին,գործարարներ,առևտրականներ և այլն:Կոտորվեց ամբողջ մի ազգ,ամբողջ մի մշակույթ և ժառանգություն:
   Չնայած այդ ամենի նրանց չհաջողվեց իրագործել իրենց վաղեմի երազանքը,շնորհիվ մեր հայ ազգի նվիրյալ զավակների,որոնց ենք պարտական մեր այսօրվա պետականությամբ և հզորությամբ:
   Զարմանալի է,բայց մինչև օրս շատ պետություններ չեն էլ ճանաչել հայերի ցեղասպանությունը և չեն էլ գիտակցում,որ լռությունը նոր հանցանքներ է գործում:Մինչև օրս Թուրքիան շարունակում է ցեղասպանություն իրականացնել`դրա վառ օրինակն էր<<Ակոս>>թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը:
Նաև համոզված եմ ,որ լրության արդյունք Էր Հոլոքոստը:Հենց այդպիսի դաժան արարքները մեր կյանքը վերածում են կատարյալ քաոսի:
Թուրքիան ուզում է ներկայացնել,իբր,ժողովարավարական պետություն  է ,բայց նրա գործողությունները այլ բան են վկայում:
Ես չեմ կարող պատկերացնել մի պետություն Եվրոմիությունում,որը չի ուզում ընդունել պատմությունը և իր իսկ ձեռքով շարունակում արշավել:Բոլորս էլ պարտավոր ենք խոսել ճշմարտությունը, ընդունել եղածը  անկախ դրա բարդությունից:Խոսել և բարձրաձայնել  հայոց հարցը և միայն այդ դեպքում միգուցե Թուրքիան որոշի ընդունել Հայոց ցեղասպանության հարցը,իսկ որպեսզի այն ճանաչվի աշխարհով մեկ նախևառաջ պետք է հզերացնել հայոց պետականությունը ,բարձրացնել հայի գործոնը և այդ ամենի շնորհիվ աշխարհը կճանաչի ցեղասպանությունը:

No comments:

Post a Comment